Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրությանը միտումնավոր կերպով մոլորեցնում են
Ադրբեջանի իշխանությունները տարբեր տեխնոլոգիաների օգնությամբ աղավաղում են միջազգային իրավունքի սկզբունքները, որ մոլորության մեջ դնեն միջազգային հանրությանը, բայց առաջին հերթին՝ իրենց քաղաքացիներին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
«Առաջինը՝ ադրբեջանական կողմի փորձերն են տարածքային ամբողջականության սկզբունքը ներկայացնել որպես գերակա։ Իրականության մեջ սկզբունքների մեջ հիերարխիա չկա, բոլորը հավասար են։ Բացի այդ, տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է ուժային մեթոդներով արտաքին փոխազդեցությանը, որը Լեռնային Ղարաբաղում, որի բնակչությունը անկախություն է հռչակել, չի կարելի կիրառել»,–նշել էԴավիթ Բաբայանը։
Այս համատեքստում նա հիշեցրել է Կոսովոյի օրինակը, որի անկախության ձեռքբերման հիմնավորումը արտացոլվել է բազմաթիվ փաստաթղթերում, զեկույցներում եւ հետազոտություններում ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ այլն։ «Նույնը նաեւ տարածվում է Ղարաբաղի վրա, եւ այստեղ գործում են այդ նույն սկզբունքները».–նշել է Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ միջազգային օրենսդրությունը, առաջին հերթին, պաշտպանում է մարդու իրավունքները, այլ ոչ թե տարածքներինը։
«Ադրբեջանական կողմի փորձերը աղավաղել օրենսդրությունը եւ հերքել այն, որ միջազգային օրենսդրությունը կոչված է պաշտպանել մարդու իրավունքները, զարմանալի չեն։ Չէ՞ որ հենց Ադրբեջանում համընդհանուր կերպով խախտվում են սեփական քաղաքացիների իրավունքները, ավելորդ է խոսել մյուս պետությունների քաղաքացիների իրավունքների մասին»,–եզրափակել է նա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում