Թուրքիայում տղամարդը դատի է տվել կնոջը՝ իրեն պարբերաբար ծեծելու համար
Թուրքիայի Իզմիր նահանգի Չեշմե շրջանում տղամարդը որոշել է դատարանի միջոցով ամուսնալուծվել կնոջից՝ վերջինիս կողմից պարբերաբար ֆիզիկական բռնության ենթարկվելու պատճառով, այս մասին գրում է թուրքական haberler.com կայքը:
Ամուսինը հայտնել է, որ ամուսնական մեկ տարվա ընթացքում պարբերաբար բռնության է ենթարկվել կնոջ կողմից, որը բղավել, եղունգներով ճանկռել ու սեղմելով ցավեցրել է նրա սեռական օրգանները:
Տղամարդը պահանջել է հաստատել իրենց ամուսնալուծությունն ու 300 000 թուրքական լիրայի չափով (75 000 դոլար) բարոյական փոխհատուցում պահանջել:
Կինը, սակայն, հերքել է առաջադրված մեղադրանքներն ու պնդել, որ ամուսինն ինքն է մեղավոր հարաբերությունների սրման համար, քանի որ անընդհատ քնել է ու չի հետաքրքրվել իրենով: Կինն իր հերթին պահանջել է 250 000 լիրայի չափով բարոյական փոխհատուցում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...