Թուրքական դատարանը թույլ չի տվել ուսումնասիրել Էրդողանի ընտանիքի կապն օֆշորների հետ
Թուրքական դատարանը մերժել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամների՝ Մեն կղզում ունեցած օֆշորային ընկերություններում գումարների ներդրման մասին մի շարք մանրամասներ ուսումնասիրելու առաջարկը, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անկարայի դատախազությունը հաստատել էր, որ Էրդողանի ազգականներից առնվազն 5-ը դրամական միջոցներ են ներդրել Մեն կղզում գտնվող Bellway ընկերությունում: Տեղեկությունը հաստատել էր Թուրքիայի կենտրոնական բանկը: Թուրքական դատախազությունը, սակայն, Էրդողանի ազգականների հանդեպ հետապնդում սկսելու անհրաժեշտություն չէր տեսել՝ պնդելով, որ ներդրված գումարները պետական հաշիվներից չեն գնացել և գողացված կամ անօրինաբար յուրացված չեն:
Այժմ Մեն կղզու ընկերությունների հետ կապված բանկային հաշիվների մանրակրկիտ տվյալների ու դրանց՝ պետական միջոցներից դուրս գալու վերաբերյալ առանձին ուսումնասիրության վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ գործը վարող դատավորի ավագ եղբայրը նախկինում Էրդողանի խորհրդականն է եղել:
Նշենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հրապարակած Paradise Papers զեկույցի համաձայն՝ Մալթայում գտնվող օֆշորային ընկերությունների հետ կապ ունեն նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամները, այդ թվում փեսայի՝ Բերաաթ Ալբայրաքի ավագ եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...