Հայաստան-ԵՄ համաձայնագրից հետո չի՞ լինելու «ինչքան ատկատ կտաք» սկզբունքը. Նաիրա Զոհրաբյան
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հեղափոխական, վիրահատական միջամտություն է պահանջում տարբեր ոլորտներում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, համաձայնագրի վավերացումը առաջին, նվազագույն քայլն է լինելու, որից հետո սկսվելու է ամենակեւորը՝ համաձայնագրի կատարումը:
«ՀՀ իշխանությունն ունենալո՞ւ է քաղաքական կամք կոռուպցիայի դեմ իրական ոչ թե իմիտացիոն պայքար մղելու համար, ունենալո՞ւ է քաղաքական կամք դատական համակարգում խայտառակ կոռուպցիան վերացնելու համար, ունենալո՞ւ է քաղաքական կամք տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու համար: Եթե ոչ, ապա այս համաձայնագիրը մնալու է ԵՄ-ի եւ Հայաստանի ԱԳՆ-ի դարակում դրված, որովհետեւ համաձայնագիրը ենթադրում է լրջագույն, շատ դեպքերում հեղափոխական միջամտություն տարբեր ոլորտներում՝ տնտեսական մենաշնորհներ, հավասար մրցակցային պայմաններ, մաքսային ոլորտում անկանոն իրավիճակի վերացում, ներդրումների համար բարենպաստ իրավիճակի ձեւավորում, որը չի ենթադրելու իմ ներդրող, քո ներդրող, եւ «ինչքան ատկատ կտաք» սկզբունքները»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ համաձայնագրի իրականացումը խիզախություն է պահանջելու ոչ միայն Հայաստանից, այլեւ ԵՄ-ից՝ սելեկտիվ վերաբերմունք ցույց չտալու համար, այս կամ այն երկրի հանդեպ սուբյեկտիվ որոշումներ կայացնելու համար:
Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործման նկատմամբ վերահսկողությանը, Զոհրաբյանը նշեց, որ համաձայնագրի հիմնական շահառուներից մեկը լինելու է խորհրդարանը եւ բոլոր հանձնաժողովները. «Ես առաջարկեցի ստեղծել աշխատանքային խումբ բոլոր հանձնաժողովներից կազմված, նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված, որը կկազմի ճանապարհային քարտեզ: Ես վստահ պնդում եմ, որ առանց քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության մենք ունենալու ենք ոչ միայն թերի ճանապարհային քարտեզ, այլեւ թույլ վերահսկողություն»:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը