50 ամենահարուստ ռուսները մեկ օրվա ընթացքում մոտ 12 միլիարդ դոլար են կորցրել. Forbes
Ռուսական ֆոնդային շուկայի անկումը բերել է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունների լուրջ կրճատման: Ինչպես վկայում են Forbes ամսագրի տվյալները՝ մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 50 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կրճատվել է ավելի քան 11,7 միլիարդ դոլարով:
Հաղորդվում է, որ ֆոնդային շուկայի անկման գագաթնակետին Մոսկվայի բորսայի ինդեքսը նվազել է ավելի քան 9 տոկոսով, իսկ RTS-ի ինդեքսը՝ մոտ 11 տոկոսով:
Ամենաշատը կորուստ կրել է գործարար Օլեգ Դերիպասկան, ում կարողությունը կրճատվել է գրեթե մեկ քառորդով կամ 1,3 միլիարդ դոլարով:
Forbes-ի փորձագետները երկուշաբթի Դերիպասկայի կարողությունը գնահատել են 4 միլիարդ դոլար, մինչդեռ Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային ցանկի հրապարակման պահին այն եղել է 6,7 միլիարդ դոլար:
Նույն 1,3 միլիարդ դոլար է կորցրել նաև մեկ այլ գործարար Վլադիմիր Պոտանինը, ով չի հայտնվել ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում:
Կորուստների չափով առաջատարների թվում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Վիկտոր Վեքսելբերգը և Սուլեյման Քերիմովը, ովքեր հայտնվել էին ապրիլի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած լրացված ցուցակում:
ԱՄՆ-ն ուրբաթ պատժամիջոցներ է սահմանել մի շարք ռուս գործարարների և նրանց ենթակայությունների տակ գտնվող ընկերությունների, ինչպես նաև բարձրաստիճան ռուս պաշտոնյաների դեմ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 38 ռուսաստանաբնակ գործարարի, պաշտոնատար անձի ու 15 ռուսական ընկերության նկատմամբ: Ցանկում, նշված գործարարներից բացի, ներառվել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար
Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը