Ադրբեջանական ընդդիմադիր Real շարժումը կուսակցություն է դարձել
Ադրբեջանական ընդդիմադիր Real շարժումը կուսակցություն է դարձել: Turan-ի փոխանցմամբ, անցած հանգստյան օրերին տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, որն անցկացվել է առցանց ռեժիմով:
Սոցիալական ցանցերում ստեղծվել է հարթակ համագումարի պատվիրակների համար, որտեղ տեղի են ունեցել պատվիրակների գրանցումը եւ քննարկումները:
Իլգար Մամեդովն ընտրվել է կուսակցության նախագահ: Բացի այդ, ընտրվել են Մեջլիսի 40 անդամներ:
Ընդ որում, Real-ը մտադիր չէ դիմել Արդարադատության նախարարություն գրանցվելու համար:
Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը կալանավորվել է Իսմայիլ քաղաքում 2013 թվականի հունվարին անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 2014-ին նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
ՄԻԵԴ-ը 2014 թվականին հայտարարել է, որ Մամեդովը կալանավորվել է առանց ապացույցների, իսկ նրա բանտարկության հիմնական նպատակը եղել է պատժելը՝ կառավարությանն ուղղված քննադատության համար:
Բաքվի կողմից ՄԻԵԴ-ի որոշման կատարումից հրաժարվելուց հետո՝ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 46-րդ կետին համապատասխան (ՄԻԵԴ որոշումները կատարելու պարտավորություն) Ադրբեջանի դեմ սկսել է հատուկ գործընթաց եւ հարցը տեղափոխել է ՄԻԵԴ Մեծ պալատի քննությանը։ Եթե Մեծ պալատը Ադրբեջանին մեղավոր ճանաչի ՄԻԵԴ որոշումները չկատարելու մեջ, ապա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կդիտարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...