Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող 4 նախկին զինվորականներ փախուստի են դիմել հենց դատարանի դահլիճից
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած 4 նախկին զինվորականները, որոնց վերաբերյալ Անկարայի դատախազությունն այսօր կայացրել է կալանավորման որոշում, հասցրել են փախուստի դիմել հենց դատարանի դահլիճից:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, զինվորականները դատարանի առաջ էին կանգնել 2016-ի հուլիսի 15-ի դեպքերի ժամանակ Յալովայի Ռազմական դպրոցում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, նույն դատական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված 307 նախկին զինվորականի:
Դատական նիստին ներկա նախկին զինվորականներ Սերքան Հասդեմիրը, Սոնգյուլ Հասդեմիրը, Մուստաֆա Քայաբաշըն և Զեքերիա Շենթյուրքը դատախազության որոշումը լսելուն պես փախուստի են դիմել հենց դատարանի դահլիճից:
Նրանց հանդեպ հետախուզում է հայտարարված:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...