Ջեմալ փաշայի լրագրող թոռանը դատապարտել են 1,5 տարվա ազատազրկման
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի լրագրող թոռ Հասան Ջեմալը ահաբեկչական կառույցի (PKK) օգտին քարոզչություն անելու մեղադրանքով դատապարտվել է 1.5 տարի ազատազրկման։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ T24 պարբերականի լրագրող Հասան Ջեմալը 2013 թվականին լուսաբանել էր PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները հետքաշվելը Թուրքիայի տարածքից, որի պատճառով դատախազությունը նրա դեմ մեղադրանք էր ներկայացրել ահաբեկչական կառույցը դրական լույսի տակ լուսաբանելու եւ դրանով կառույցի քարոզչությունն անելու համար։
Առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել Հասան Ջեմալին, սակայն վճռաբեկը բեկանել էր դատարանի որոշումը։ Ավելի ուշ դատախազությունը կրկին նույն գործով դիմել է դատարան եւ այս անգամ դատարանը Հասան Ջեմալին դատապարտել է 1,5 տարվա ազատազրկման։ Դատարանը նաեւ որոշել է պատիժը հետաձգել եւ հանցանքի կրկնվելու ժամանակ նոր իրականացնել այն։


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի