Վրաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է սահմանադրական փոփոխությունները, որոնք հաստատվել էին խորհրդարանի կողմից։
Այդ փոփոխությունների համաձայն՝ հանրապետությունը կառավարման նախագահական համակարգից անցում կկատարի խորհրդարանական համակարգի, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։
Սահմանադրության նոր խմբագրության համաձայն՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ին։ Ընտրությունների ընթացքում անցողիկ շեմը 5 տոկոսից կհասնի 3 տոկոսի, և թույլատրելի է նախընտրական դաշինքների ստեղծումը։
Պետության կառավարման հարցում զգալիորեն կմեծանա խորհրդարանի դերը, իսկ նախագահի կառույցը կթուլանա։
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այս տարվա վերջում նախագահի երդմնակալության արարողությունից հետո։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...