Ադրբեջանցի պաշտոնյան օտար երկրներում բնակվող ադրբեջանցիներին մեղադրել է հակաադրբեջանական գործունեություն ծավալելու համար
Այսօր Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ հանրային միավորումների և կրոնական կառույցների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, որ օտար երկրներում բնակվող որոշ ադրբեջանցիներ «հայկական լոբբինգի աջակցությամբ» հակաադրբեջանական գործունեություն են ծավալում։ Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
«Նրանք ակցիա են անցկացրել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց, բայց ոչ մի անգամ ակցիա չեն անցկացրել Հայաստանի դեսպանատան առաջ»,- ասել է նա:
Նովրուզովն ընդգծել է, որ դա նրանք են, ովքեր վարկաբեկում են Ադրբեջանը:
«Չի կարելի հանդես գալ հայրենիքի դեմ, ադրբեջանական բանակի դեմ: Այդ հարցում հասարակության կարծիքը պետք է միասնական լինի»,- ասել է նա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...