Բաթումիի նավահանգստի աշխատակիցները գործադուլ և հացադուլ են սկսել
Բաթումիի նավահանգստի մի քանի տասնյակ աշխատակիցներ գործադուլ են սկսել՝ պահանջելով դադարեցնել կրճատումները: Այս մասին հայտնում է Ռուսթավի 2-ը: Ըստ հեռուստաընկերության տվյալի՝ բողոքողներից 12-ը հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են հանդիպում «Բաթումիի նավթային տերմինալ» ընկերության գլխավոր տնօրեն և Բաթումիի նավահանգստի սեփականատեր Մուրատ Ջումադիլաևեի հետ, քանի որ իմացել են, որ նավահանգստում սպասվում է աշխատակազմի վերակազմակերպում և կադրային կրճատում։
«Մեզ մոտ վերակազմակերպում է սպասվում, մենք ինչպես միշտ ուշ ենք իմանում, դրան հետևելու է կազմակերպություններ ուղղորդելը, նավահանգստից հեռանալը, մենք կտրականապես դեմ ենք դրան։ Ընդհանուր առմամբ, ուզում են 75 աշխատակցի կրճատել, արդեն 25 թոշակառուի են կրճատել»,-ասել է նավահանգստի աշխատակիցներից մեկը:
Նավահանգստի ղեկավարությունը հաստատել է, որ կադրային փոփոխություններ նախատեսված են, սակայն այս փուլում դրանք վերաբերելու են միայն թոշակառուներին: «Բաթումիի նավթային տերմինալ» կազմակերպությունը «Բաթումիի ծովային նավահանգիստ» բաց բաժնետիրական ընկերության արժեթղթերի 100% սեփականատերն է, իր հերթին «Բաթումիի նավթային տերմինալը» 2017-ի օգոստոսից պատկանում է ղազախական «KazTransOil» բաժնետիրական ընկերությանը:
Աղբյուրը՝ aliq.ge


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...