Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող Հայկո Բաղդադի ձերբակալման մասին որոշում է կայացրել
Թուրքիայում դատարանը հայազգի լրագրող Հայկո Բաղդադին ձերբակալելու և բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործի շրջանակներում վկայության չներկայանալու համար:
Ինչպես գրում է թուրքական ahvalnews.com կայքը, դեռևս 2015 թվականին Բաղդադը նախագահին քննադատող հոդված էր հրապարակել այն ժամանակ գործող «Թարաֆ» պարբերականի իր սյունակում: Բաղդադն անդրադարձել էր ընդդիմադիր լրագրող ու հաղորդավար Ահմեդ Հաքանի դեմ իրականացված հարձակմանն ու դրանում մեղադրել իշխանություններին:
Հայազգի լրագրողը, մասնավորապես, շեշտել էր, որ Էրդողանն իր անհադուրժող հայտարարություններով ու լրագրողներին վիրավորող ելույթներով քաջալերում է նման հարձակումներ իրականացնողներին:
Դատարանի այս որոշումը Հայկո Բաղդադը մեկնաբանել է այսպես. «Իմ երկրում՝ Թուրքիայում, իմ դեմ բացված բազմաթիվ դատական գործեր կան: Անձնագիրս առգրավվել էր, առգրավումից հետո անձնագիրը ետ ստացած 3-4 մարդկանցից մեկն եմ: Հատուկ պահպանության տակ առնվելուս մասին որոշումը չեղարկվեց: Այժմ նոր մահափորձերի վտանգի մասին տեղեկատվության առկայության պատճառով Գերմանիայում էլ ապրում են անվտանգության ծառայությունների խիստ հսկողության ներքո: Թե կարող են՝ թող գան բռնեն»,- ասել է այժմ Բեռլինում բնակվող ստամբուլահայ լրագրողը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...