Իրանում 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով առնվազն 15 մարդ է տուժել
Արեւմտյան իրանական Քերմանշահ նահանգի Սարպոլ-է-Զահաբ քաղաքում կիրակի օրը 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով առնվազն 15 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը:
«Այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 15 մարդ է տուժել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- հայտարարել է նշված նահանգի առողջապահական ծառայության ներկայացուցիչ Մազիար Թահմասեբին:
Ըստ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի թարմացված տվյալների՝ 5.3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իրան-Իրաք սահմանի մոտակայքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իրանի Իլամ քաղաքից 89 կմ դեպի հյուսիս-արեւմուտք, Սարպոլ-Ի-Զահաբ քաղաքից 25 կմ դեպի հարավ եւ Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 163 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...