Ալլահշուքյուր Փաշազադե. Հայերը մեր գլխին անեծք են դարձել
Ադրբեջանի հերթական ներկայացուցիչը հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարությամբ։
Այս անգամ «առանձնացել» է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Մեղադրելով հայերին բոլոր հնարավոր մեղքերի մեջ` այս անգամ նա հայտարարել է, որ 200 տարվա հարևանության ընթացքում հայերի ետևում անջատողական ուժեր են կանգնած եղել։ Թե ում է նկատի ունեցել, դժվար է գլխի ընկնել։ «Հայերը մեր գլխին անեծք են դարձել»,–միջոցառման ժամանակ հայտարարել է նա։
Ավարտելով «հայերի անեծք» լինելու թեման՝ Փաշազադեն անցել է պաշտպանության։ Մասնավորապես, նա խոստովանել է, որ նախագահն իրենց հետ խոսել է անշարժ գույքի թեմայով։ «Այդ ամենը սադրանք է։ Առաջին հերթին, դուք պետք է ուրախ լինեք, որ ձեր շեյխն ուժեղ է։ Երկրորդ, արտասահմանում առանց այդ էլ ուրանում են կրոնը։ Ի՞նչի կհասնեք դուք՝ շարունակելով դա անել։ Այս կեղտոտ արշավն իրականացվում է մեր նախագահի դեմ։ Երկրում որոշ մարդիկ ասում են, թե չեն հավատում այն ամենին, ինչ ասվում է նախագահի դեմ, բայց շեյխի դեմ ասվածը ճիշտ է։ Դա ինչպե՞ս կարող է լինել։ Սա նշանակում է, որ դուք համաձայնություն եք տալիս սադրանքին։ Ասում են, որ ես վերահսկում եմ նվիրատվությունների արկղը և այլն։ Այդ ամենը սուտ է։ Ի՞նչ կապ ունեմ ես դրանց հետ»,–նրա խոսքը մեջբերում է ԱՊԱ գործակալությունը։
Minval.az–ի փոխանցմամբ՝ մարտի սկզբներին բլոգեր Թուրալ Սադիղլին հայտարարել էր, որ Չեխիայի Կարլովի Վերի հանգստավայրում նկատել է բնակելի շենքերի համալիր, որը պատկանում է է Կովկասի մահմեդականների վարչության նախագահին և նրա եղբորը՝ խորհրդարանի պատգամավոր Ջավանշիր Փաշազադեին։
Որպես ապացույց բլոգերը ցույց է տվել մուտքի վերելակի կոճակի մոտ անգլերենով «Ալլահշուքյուր Փաշազադեն» նշումը:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի