Թբիլիսիում երթուղայիններում ուղեւորների կանգնած տեղափոխությունը պատժվում է 100 լարի տուգանքով
Վրաստանի մայրաքաղաքում ավելի խիստ կհետեւեն այն միկրոավտուբուսներին, որոնք կանոնները խախտում են եւ ուղեւորներին կանգնած տեղափոխում: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխանցում է «Sputnik-Գրուզիան»:
Երթուղայիններում ուղեւորների կանգնած տեղափոխությունն արգելված է: Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն՝ ուղեւորների տեղափոխության կանոնների խախտումը պատժվում է 100 լարի (մոտ 40,8 դոլար) տուգանքով:
«Այս կապակցությամբ կարգավորումներ կան: Կարծում եմ, որ մենք պետք է ավելի խիստ լինենք կատարման իմաստով: Սա կրկին արվում է ուղեւորների անվտանգության ապահովման նպատակով»,- լրագրողներին ասել է Կալաձեն:
Քաղաքապետը նաեւ մեկնաբանել է Վրաստանի Պետական աուդիտի ծառայության հաշվետվությունը, որում հատուկ ուշադրություն է դարձված քաղաքային տրանսպորտին: Պարզվել է, որ Թբիլիսիում հին տեսակի քաղաքային ավտոբուսների 68 տոկոսը տեխզննում չի անցել: Պահանջներ կան նաեւ միկրոավտոբուսների վերաբերյալ: Հաշվետվության համաձայն՝ 2017-ին վարորդների 48 տոկոսը միկրոավտոբուսների տեխզննում չի անցել:
Կալաձեի խոսքով՝ նման տրանսպորտը շրջակա միջավայրն աղտոտում է եւ լուրջ վտանգ ստեղծում:
«Անհրաժեշտ է դրանք փոխարինել նոր՝ ժամանակակից տեսակի ավտոբուսներով: Երբ մենք սկսենք նոր ավտոբուսներ բերել, դեղին, այսպես կոչված, երթուղայինների տերերը ստիպված կլինեն մտածել իրենց ավտոպարկը թարմացնելու մասին»,- նշել է Կալաձեն:
Վրաստանի մայրաքաղաքում 2011 թվականից ուղեւորների տեղափոխությունն ապահովում է «Թբիլիսյան միկրոավտոբուս» մասնավոր ընկերությունը:


















































ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի