Թբիլիսին պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վրաստանի խորհրդարանը կանցնի փաստաթղթի դիտարկման, որը պայմանականորեն արդեն ստացել է «Օտխոզորիա-Թաթունաշվիլիի ցանկ» անվանումը, գրում է Независимая Газета-ն:
Օրենքի նախագիծն իր անվանումը ստացել է Վրաստանի քաղաքացիների ազգանուններով, որոնք մահացել են հակամարտության գոտիներում խաղաղ ժամանակ:
Խոսքն «օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների սպանությունների, խոշտանգումների, առևանգումների համար մեղավոր Ռուսաստանի և ՌԴ քաղաքացիների դեմ պատժամիջոցների մասին է»: Թե ռուսներից կոնկրետ ով կհայտնվի ցանկում՝ դեռ հայտնի չէ:
Ցանկը դեռևս քննարկվում է խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նիստերում: Ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահ Սոֆո Կացարավան, խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության միջև քաղաքական խորհրդակցություններն ավարտվել են, կողմերը պայմանավորվել են բոլոր սկզբունքային հարցերի շուրջ:
Կացարավայի խոսքով՝ փաստաթղթի ընդունումից հետո կառավարությունը պետք է ընդունի բոլոր անհրաժեշտ սահմանափակող միջոցներն «Օտխոզորիա-Թաթունաշվիլիի ցանկում» միջազգային կազմակերպությունների և գործընկերների կողմից նշված անձանց նկատմամբ՝ ընդհուպ սեփականության, վիզայի և ֆինանսական գործարքների հետ կապված սահմանափակումներ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...