Ադրբեջանը 55 տոկոսով ավելացրել է զենքի ներկրման ծավալները. զեկույց
Ստոկհոլմի խաղաղության հարցերով միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2013-2017 թվականներին սպառազինման միջազգային առք ու վաճառքի մասին նոր զեկույցը:
Զեկույցում նշվում է, որ 2017-ին, ինչպես և նախորդ տարիներին, ռազմական բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպես նշվում է, Հայաստանի կողմից գնված հիմնական սպառազինումը փոքր ծավալների է եղել, և բոլոր ներկրված զինատեսակները ձեռք են բերվել Ռուսաստանից: Մինչդեռ Ադրբեջանի ներկրած զենքի ծավալները շատ ավելի մեծ են և կազմում են համաշխարհային ներկրման 1.3 տոկոսը:
Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանի զենքի ներկրման ծավալները 2013-2017 թվականներին 55 տոկոսով ավելին են՝ 2008-12 թվականների համեմատ: Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (65 տոկոս) և Իսրայելը (29 տոկոս):


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...