Ծեծկռտուք Թուրքիայի մեջլիսում
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել սիրիական Աֆրինում շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շուրջ առաջացած վեճի ժամանակ:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, քրդամետ Ժողովրադեմոկրատական կուսակցության անդամ, Այնթապից ընտրված պատգամավոր Մահմուդ Թողրուլը Մեջլիսի ամբիոնից հայտարարել է, որ Աֆրինի ռազմական գործողությամբ Թուրքիան էթնիկ զտումներ է իրականացնում Սիրիայի հյուսիսում:
«Ռազմական գործողությունից հետո Թուրքիայում ապաստանած սիրիացի արաբ ներգաղթյալներին Աֆրին տեղափոխելու նպատակը քրդաբնակ մի տարածքի ժողովրդագրությունը փոխելն է: Պատմության մեջ սրան էթնիկ զտում են ասում», - ասել է քուրդ պատգամավորը:
Նրա այս հայտարարությանն ի պատասխան՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներից Կոնիայի պատգամավոր Լեյլա Շահին Ուստան քայլել է դեպի քուրդ պատգամավորն ու բղավել նրա վրա:
«Մեր զինվորներն իրենց երկրի սահմանն են պաշտպանում, այդ ձեր քուրդ զինյալներն են սպանում խաղաղ բնակչությանը»,- ասել է կին պատգամավորը:
Ի վերջո, վեճին միացել են նաև այլ պատգամավորներ, ինչի արդյունքում սկսվել է հրմշտոց և ծեծկռտուք: Ստացած հարվածների պատճառով վնասնածքներով հիվանդանոց է տեղափոխվել երկու քուրդ պատգամավոր:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...