«Ա՛յ ընկեր, մի քիչ լռի՛ր». թուրք ընդդիմադիր գործիչն՝ Էրդողանին
Թուրքական նորաստեղծ ընդդիմադիր և ազգայնական «Լավ» կուսակցության հիմնադիր-նախագահ Մերալ Աքշեները խորհուրդ է տվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ավելի քիչ խոսել և ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին, գրում է diken.com.tr կայքը:
«Ա՛յ ընկեր, մի քիչ լռի՛ր: Մի քիչ ընտանիքիդ ժամանակ հատկացրու, մի քիչ գնա տանդ նստիր, պարտադիր չէ ամեն ինչը մեկնաբանես, պարտավոր չես ամեն անգամ այդ մատդ թափահարել: Մի քիչ նստիր տանը, հանգստացիր, շունչ քաշիր, Թուրքիան էլ մի քիչ շունչ քաշի», - ասել է Աքշեները:
Նա քննադատել է Էրդողանին ներքին լսարանի առաջ ամպագոռգոռ հայտարարություններ անելու, իսկ արտաքին քաղաքականության մեջ իրեն բոլորովին այլ կերպ պահելու համար:
«Գոռում ես՝ «Հե՛յ, Ամերիկա»: Օսմանյան ապտակ էիք տալու: (ԱՄՆ պետքարտուղար) Թիլերսոնը եկավ Անկարա, փակ դռների ետևում լուռումունջ խոսակցություն վարեցիք»,- ասել է Աքշեները:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...