Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի. Էնդրյու Շոֆեր
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:
Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:
«Մենք համոզված ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում և որ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի»,- նշել է նա:
Շոֆերի խոսքով՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վճռականությունը՝ ինտենսիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազման ուղղությամբ, արտացոլում է այդ իրողությունը:
Ընդգծելով, որ ԱՄՆ-ն, որպես համանախագահ երկիր, հանձնառու է բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Շոֆերը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որը կնպաստի երկարաժամկետ կարգավորմանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը՝ Շոֆերը նշել է, որ այդ քայլը շփման գծի երկայնքով լարվածության նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու կողմերի հանձնառության վկայությունը կդառնա:
Ամերիկացի համանախագահի խոսքով՝ բանակցային գործընթացում դրական առաջընթացի համար անհրաժեշտ են ինչպես կողմերի, այնպես էլ համանախագահների և միջազգային հանրության երկարատև անկեղծ ջանքերը, ինչը հակամարտության կողմերից կպահանջի դժվար որոշումների կայացում:
Ինչ վերաբերում է տարածաշրջան հերթական այցի ամսաթվերին, նա նշել է, որ ՄԽ համանախագահներն այժմ չունեն ժամանակացույց այդ առնչությամբ, բայց նրանք շարունակում են կողմերի հետ խորհրդակցությունները՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընտրությունների ընթացիկ շրջանը:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին