Մարկոս Պիզելիի գոլն «Ակտոբեին» օգնել է ոչ ոքի խաղալ
Ղազախական «Ակտոբեն» թուրքական Բելեկում ընթացող հավաքի հերթական ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել բելառուսական «Տորպեդո Բելազի» հետ՝ 1։1։
«Ակտոբեի» գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որը 11 մետրանոց հարվածն իրացրել է «պանենկա» հարվածով։
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին այս ձմռանն է վերադարձել ղազախական ակումբ, որի կազմում հանդես է եկել 2014–2015 թվականներին, մասնակցել է Ղազախստանի առաջնության 55 խաղի եւ դարձել է 13 գոլի հեղինակ։ Վերջերս նա հեռացել էր Սաուդյան Արաբիայի «Ալ Շաբաբից», որի հետ պայմանագիրը խզվել էր նրա խնդրանքով:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...