Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է ղարաբաղյան հիմնախնդրի անհապաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել «Խոջալուի դեպքերին» նվիրված ցուցահանդեսի ժամանակ, որը բացվել է Թուրքիայի խորհրդարանի շենքում:
Ինչպես գրում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը, Թուրքիայի վարչապետը մեղադրել է Հայաստանին «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» համար և շեշտել, որ իրենք, ինչպես նախկինում, ամեն հարցում շարունակելու են աջակցել Ադրբեջանին:
«Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, տխրությունը՝ մեր տխրությունը: Մենք շարունակելու ենք ամեն հարցում աջակցել Ադրբեջանին, կեցցե՛ թուրք-ադրբեջանական եղբայրությունը»,- ասել է Յըլդըրըմը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին օրեր առաջ Մառնեուլում «Անկախությունից մինչև ազատություն՝ հանրապետության 100 տարիները» արշավի շրջանակում ադրբեջանցիների հետ անցկացրած հանդիպման ժամանակ չէր կատարել ադրբեջանցի երիտասարդի խնդրանքը՝ 1 րոպե լռությամբ հարգել «Խոջալուի զոհերի» հիշատակը։ Նշվում է, որ հանդիպման երիտասարդ մասնակիցներից մեկը Վրաստանի նախագահին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել «Խոջալուի զոհերի» հիշատակը, ինչը, սակայն, Վրաստանի նախագահը չի արել:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...