Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում (Տեսանյութ)
Թբիլիսիի կենտրոնում գտնվող մեծ տոնավաճառի տարածքում անցած գիշեր հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին, հրդեհն ամբողջությամբ տեղայնացվել է: Այրվել է մոտ 3 հազար քառակուսի մետր տարածք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վրացական լրատվամիջոցներին:
Մասնավորապես՝ այրվել է «Տերգի» առևտրի կենտրոնի երրորդ հարկը:
«Իմեդի» հեռուստաընկերության տվյալներով՝ հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն: Դեպքի վայր է ժամանել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նա լրագրողներին ասել է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Հաղորդվել է, որ առևտրի կետերը փորձել են փրկել իրենց ապրանքը: Կրակի դեմ պայքարել է մոտ 35 հրշեջ ջոկատ, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ջոկատները և պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Շուկայի հարակից տարածքն արգելափակվել է, սահմանափակվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...