Ինչպես ազատվել խռմփոցից
Մշակվել է մեխանիզմ, որը, մկաների էլեկտրական խթանման միջոցով, ազատում է խռմփոցից: Մեխանիզմի արդյունավետության գնահատման հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ հիվանդների մոտ խռմփացնելու հաճախականությունը նվազել է երկու անգամ:
Խռմփոցը առաջանում է քունն արգելակող ապնոեի համախտանիշի առկայության դեպքում, երբ մկանների բնական հանգստության ժամանակ տեղի է ունենում վերին շնչառական ուղիների կծկում: Սա ժամանակ առ ժամանակ հանգեցնում է շնչառության արգելակմանը, որն օրգանիզմը հաղթահարում է կտրուկ արտաշնչելով, ինչն էլ ուղեկցվում է համապատասխան ձայնով:
Նոր մեխանիզմը բաղկացած է պարանոցի վրա ամրացված միկրոսխեմայից, որը որոշում է քթանցքում օդի ճնշման նվազումը: Միկրոսխեման ազդանշան է ուղարկում եռագլուխ նյարդի ճյուղին միացված էլեկտրոդին, որն էլ ղեկավարում է մկանները: Էլեկտրոդների կողմից ուղարկված ազադշանները առաջ են բերում այդ մկանների նվազում` այդպես լայնացնելով շնչառական ուղիները: Մեխանիզմի սնուցման աղբյուրը նման է այն մարտկոցներին, որոնք օգտագործվում են սրտի աշխատանքը խթանելու համար: Միկրոսխեման աշխատում է մոտ 10 տարի: Մեխանիզմը կարելի է միացնել քնելուց առաջ:
Մեխանիզմի արդյունավետության չափը որոշող հետազոտություններն իրականացվել են ԱՄՆ-ի Ջոն Հոպկինս համալսարանի, ինչպես նաև մի շարք եվրոպական ինստիտուտների մասնագետների կողմից: Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ հիվանդների մոտ խռմփացնելու հաճախականությունը նվազել է երկու անգամ:
Քունն արգելակող ապնոեի համախտանիշը հանդիպում է 40 տաեկանից բարձր անձանց 10%-ի մոտ: Առանց բուժման` այս համախտանիշը ավելացնում է զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը: Որպես հետևանք առաջանում է նաև սրտի նոպաների զարգացման վտանգ: Ներկայումս այս շեղման բարդ ձևերը բուժում են թթվածնի հատուկ դիմակների միջոցով, որոնք երկար ժամանակ շնչառական ուղիներում ստեղծում են դրական ճնշում: Սակայն դիմակների անհարմարության պատճառով հիվանդների 60%-ը հրաժարվում է այդ բուժումից:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ