Կառաջադրվի՞ Գյուլը նախագահի թեկնածու
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։
Թուրքական CNNturk-ի լրագրողի հետ զրույցում Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը խուսափել է հստակ պատասխանել նախագահի թեկնածու առաջադրման հավանականության մասին։ Գյուլը պատասխանել է, թե ինքը երբեւէ ոչ ասել է կառաջադրվի, ոչ էլ հակառակը։ Նա նշել է, թե «Բարգավաճում» կուսակցությունից էլ նախագահի թեկնածության առաջարկ չի ստացել։
Գյուլը պնդել է, թե Թուրքիայում վաղաժամ ընտրություններ չեն լինի եւ ամեն ինչ նախատեսվածի պես կլինի 2019 թվականին։
Անդրադառնալով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, Աբդուլլահ Գյուլը նշել է, թե ինքը որեւէ կերպ չի հասկանում ԱՄՆ քաղաքականությունը։ «Ես հետեւում եմ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների պատմությունը, սակայն ներկայիս դրությունը լրիվ անհասկանալի է ինձ համար»,-ասել է Գյուլը։
Նշենք, որ ավելի վաղ «Բարգավաճում» կուսակցության նախագահը հայտարարել էր, թե Աբդուլլահ Գյուլը նախագահի իրենց հավանական թեկնածուներից է։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...