Թուրքիան Կոռուպցիայի ընկալման ինդեքսում ընդգրկվել է «վիճակը վատթարացող» երկրների ցանկում
Միջազգային հակակոռուպցիոն «Transparency International» կազմակերպությունը հրապարակել է իր «Կոռուպցիայի ընկալման ինդեքս -2017» զեկույցը։ Այն կազմվել է 12 միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Աֆրիկայի զարգացման բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի տրամադրած տվյալների վերլուծության հիման վրա։
Թուրքիան այդ զեկույցում ընդգրկվել է «վիճակը վատթարացող» երկրների ցանկում։ 100 հնարավորից 40 միավոր վաստակած Թուրքիան 180 երկրների ցանկում գրավել է 81-րդ հորիզոնականը։ Նշենք, որ 2016թ․ Թուրքիան այս ցանկում 73-րդն էր։ Ցանկում լավագույն արդյունքը ցուցադրել է 89 միավոր վաստակած Նոր Զելանդիան, որտեղ անօրինականություններն ու կոռուպցիան ամենաքիչն են։
Նոր Զելանդիային հաջորդում է Դանիան (88 միավոր), Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեյցարիան (85 միավոր)։ Ցանկի վերջին հորիզոնականները զբաղեցրել են 9 միավոր վաստակած Սոմալին և 12 միավոր վաստակած Հարավային Սուդանը։ Իսկ Ռուսաստանը 29 միավորով զբաղեցրել է 135-րդ հորիզոնականը։
Զեկույցի համաձայն՝ ողջ աշխարհում վերջին վեց տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում որևէ առաջընթաց չի գրացվել։ Բացառություն են կազմում միայն Սենեգալը, Կոտ դ’Իվուարը և Անգլիան։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...