Թուրքիան պետք է սկսի ինքնակառավարվող տանկեր արտադրել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում են ինքնակառավարվող տանկեր արտադրել, այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
«Մենք պետք է ինքներս արտադրենք հեռակառավարվող տանկեր: Մենք կանենք դա։ Եթե մենք ինչ-որ մեկից կախում ունենայինք՝ չէինք կարողանա հասնել այս կետին»,- հայտարարել է Էրդողանը՝ շեշտելով, որ այժմ սիրիական Աֆրինում ռազմական գործողության շրջանակում օգտագործվող զինտեխնիկայի 65 տոկոսը թուրքական արտադրության է:
Էրդողանը նշել է, որ հեռակառավարվող տանկերը կարևոր են իրենց համար այն առումով, որ կօգնեն նվազեցնել թուրքական ԶՈւ-ի կորուստները։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:
Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...