Հայաստանցի լեռնադահուկորդը 107 մարզիկների թվում 42-րդ տեղը գրավեց Օլիմպիադայում
մեռային Օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հատուկ ոլորավայրէջք մրցաձևում 107 մարզիկների թվում 42-րդ տեղն է զբաղեցրել:
18-ամյա մարզիկը գոհ է իր արդյունքից։ «Ավելի մեծ արդյունք չէի կարող ունենալ, որովհետև այդքան պատրաստված չէի։ Բայց այս Օլիմպիական խաղերը ինձ մեծ փորձ տվեցին, նաև շփվեցի աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Կարապետյանը։
Աշոտ Կարապետյանի խոսքով՝ դահուկուղին բավականին բարդ էր, եղան մարզիկներ, ովքեր չկարողացան հաղթահարել այն։ Նա պլանավորում է մարզվել այլ երկրներում, որպեսզի հաջորդ Օլիմպիական խաղերին պայքարի նաև մեդալի համար։ «Քանի որ մենք տարվա մեջ երեք ամիս ենք ձյուն ունենում, դրա համար ուզում եմ մնացած ժամանակն ուրիշ երկրներում մարզվել։ Առաջարկներ արդեն կան», - ասաց նա և վստահեցրեց, որ որտեղ էլ մարզվի, Հայաստանի դրոշի տակ հանդես կգա։
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականի առաջատար դահուկորդն օլիմպիական Փհենչհանում առանց դահուկների էր մնացել և չէր կարողանում մարզվել։ Աշոտ Կարապետյանն ավելի վաղ «Ազատությանը» ասել էր, որ Փհենչհան է գնացել իր ընկերոջ 4 տարվա դահուկներով, որոնք այնտեղ կոտրվել էին։
Մրցույթից հաշվված օրեր առաջ մարզիկը ստացավ նոր դահուկներ, որոնք, ըստ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի, գնել է կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...