Մոուրինյոն՝ լրագրողին․ Կարո՞ղ եմ գրկել ձեզ (Տեսանյութ)
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական «Սեւիլիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից հետո շնորհակալություն է հայտնել լրագրողին, որը հարցրել է անգլիացի 21-ամյա կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի մասին։
«Կարո՞ղ եմ գրկել Ձեզ։ Շնորհակալություն։ Այ սա հարց է։ Քիչ առաջ ես մասնակցում էի մամուլի ասուլիսին, որտեղ ինձ բոլորը հարցնում էին Պոլ Պոգբայի մասին։ Հարցերը պետք է լինեին այս տղայի մասին։ Կարծում եմ՝ Մաքթոմինեյն անցկացրեց ֆանտաստիկ հանդիպում եւ ամեն բան ճիշտ կատարեց։ Սքոթը մեծ ճնշում էր գործադրում Էվեր Բանեգայի վրա։ Շատ կարեւոր էր կանգնեցնել «Սեւիլիայի» փլեյմեյքերին։ Սքոթը հուսալի էր գործում նաեւ գնդակի վերահսկման ժամանակ։ Նա հրաշալի տեսք ուներ»,- ասել է Մոուրինյոն, փոխանցում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Սեւիլիայում կայացած խաղում Մոուրինյոն դարձյալ պահեստայինների թվում էր թողել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 17-րդ րոպեին փոխարինեց վնասվածք ստացած Անդեր Էրերային։ Հանդիպումն ավարտվել էր 0։0 հաշվով։ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Սեւիլիայի» միջեւ պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին Անգլիայում:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...