Թեհրանում ոստիկանությունը 300 ցուցարար է ձերբակալել
Իրանի ոստիկանական ուժերը 300 ցուցարար են ձերբակալել Թեհրանում սուֆիզմի հետևորդների հետ բախումներից հետո, որոնց հետևանքով անվտանգության ուժերի հինգ անդամ է սպանվել: Այդ մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության խոսնակին:
Նշվում է, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել Թեհրանի հյուսիսում գտնվող Փասդարան փողոցում հանձնվելու համար մինչև գիշերվա ժամը 4-ը տրամադրված վերջնաժամկետի լրանալուց հետո:
Նշվում է, որ սուֆիզմի հետևորդների կողմից իրականացված հարձակումների հետևանքով սպանվել է իրավապահ ուժերի երեք և մոբիլիզացիոն ուժերի երկու անդամ, վիրավորվել է 30 ոստիկան:
Ցուցարարները հավաքվել էին ոստիկանական բաժանմունքի առջև և պահանջում էին իրենց հավատակից անդամների ազատ արձակումը:
Սոցցանցերում տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է սպիտակ ավտոբուսն ընթացել մոտ 40 ոստիկանների խմբի ուղղությամբ՝ նրանց վրաերթի ենթարկելով:
Միջազգային իրավապաշտպան խմբերն Իրանին մեղադրել են շարժման անդամների նկատմամբ տարիներ շարունակ իրականացվող հետապնդումների համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել