Իրանում հայտնաբերել են կործանված օդանավի բեկորները
Մասնագետները հայտնաբերել են կիրակի կործանված իրանական ուղեւորատար օդանավի բեկորների մի մասը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Իրանի Տրանսպորտի նախարարությունում աղբյուրը:
«Օդանավի բեկորների մի մասը վերջերս հայտնաբերվել է Դենգեզլյու շրջանի մերձակայքում»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ կործանման վայրում աշխատում է լեռնագնացների խումբը, որոնումներին մասնակցում է նաեւ բանակը:
«Մենք բանակին խնդրել ենք որոնումներին օգնել ռազմական ուղղաթիռներով, քանի որ նախորդ փորձերը հաջողությամբ չեն ավարտվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Aseman Airlines ավիաընկերության ATR-72 օդանավը, որն իրականացնում էր Թեհրան-Յասուջ ներքին չվերթը, կիրակի ռադարներից անհետացել է թռիչքը սկսելուց գրեթե 50 րոպե հետո: Օդանավը վթարի է ենթարկվել Իրանի Իսպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի շրջանում՝ մխրճվելով Դենա լեռնաշղթայի մեջ: Օդանավում եղել է 66 մարդ՝ 60 ուղեւոր, որոնց թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի 6 անդամ: Նախնական տեղեկություններով՝ բոլորը զոհվել են:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...