Եվրոպայի լիգա․ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը
Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում:
Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 6 հարված, որոնցից երեքից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը։ Մխիթարյանի 61 փոխանցումներից թիմակիցներին հասել է 82 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է 3 առանցքային փոխանցում, մեկ անգամ շրջանցել մրցակցին ու մեկ անգամ խլել գնդակը։
Հենրիխը մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում։ Նա կանոնները չի խախտել, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել մեկ խախտում: Արդյունքում՝ նա ստացել է 7․55 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձրը գնահատվել է կոլումբացի դարպասապահ Դավիդ Օսպինայի խաղը (8.44):
Հիշեցնենք, որ Շվեդիայում կայացած խաղում «Արսենալը» հաղթել է 3։0 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 84 րոպե եւ դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...