Էրդողանին դատի են տվել մտավորականներին վիրավորելու համար
Հայտնի թուրք մտավորական Բասքըն Օրանը դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկրի մտավորականությանը վիրավորելու համար, գրում է «Էվրենսել» պարբերականը:
Սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը վերջ տալու կոչով իշխանություններին դիմած 170 մտավորականներին դավաճան անվանած Էրդողանից Օրանը որպես փոխհատուցում պահանջել է խորհրդանշական գումար՝ մեկ թուրքական լիրա:
Էրդողանը մեղադրվում է անձնական վիրավորանք հասցնելու և ատելության դրսևորման համար:
Հիշեցնենք, որ մտավորականներից, լրագրողներից ու հասարակական ակտիվիստներից բաղկացած 170 հոգանոց խմբի անդամների թվում են եղել նաև պոլսահայ լրագրող, մտավորական և «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, հայտնի թուրք լրագրող և ուսումնասիրող Այշե Հյուրը, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, այլք:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...