Հաքերային հարձակում Օլիմպիական խաղերի վրա
Ձմեռային օլիմպիական խաղերի սերվերներն ու WiFi համակարգը հաքերային հարձակման են ենթարկվել: Հարձակումը կատարվել է Օլիմպիական խաղերի բացման հանդիսությունից 45 րոպե առաջ: Այս մասին հաղորդում է Associates Press գործակալությունը՝ վկայակոչելով Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին:
Հաքերային հարձակման հետևանքով Օլիմպիադայի մամուլի կենտրոնի թվային հեռուստատեսության աշխատանքը խաթարվել էր: Կազմակերպիչները անջատել էին սերվերները ավելի մեծ ներգործությունից խուսափելու համար, այդ ընթացքում Օլիմպիադայի կայքը չէր բացվում, այն վերականգնվել է տեղական ժամանակով այսօր առավոտյան ութին:
Կազմակերպիչները կարողացել են 15 ժամվա ընթացքում կարգի բերել ամբողջ համակարգը:
Օլիմպիական խաղերի մամուլի խոսնակ Նենսի Պարկը ասել է, որ հաքերային հարձակումը ազդեցություն չի թողել խաղերի բացման հանդիսության, մրցումների, ինչպես նաև մարզիկների և հանդիսատեսի անվտանգության վրա: Նա հայտնել է, որ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը և կիբերանվտանգության թիմը հետաքննություն են սկսել։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...