Արազ Օզբիլիսի հարցազրույցը ռուսերենով
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիքթաշից» մոլդովական «Շերիֆ» վարձակալությամբ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին:
27-ամյա ֆուտբոլիստը ռուսերենով է պատմել «Շերիֆ» տեղափոխության, ակումբի հետ իր նպատակների և «Բեշիքթաշում» ունեցած խնդիրների մասին:
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Տղաները շատ լավն են: Տրամադրությունը բարձր է: Մարզչի հետ ևս խոսել եմ: Ամեն ինչ նորմալ է, ինձ այստեղ ամեն ինչ շատ է դուր գալիս: Ինձ տանն եմ զգում և պատրաստ եմ անել ամեն հնարավոր բան` թիմին օգնելու համար:
Գիտեմ, որ «Շերիֆը» Մոլդովայի ամենամեծ ակումբն է: Ամեն տարի նրանք մասնակցում են Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպա լիգայի որակավորման փուլերին: Ինձ համար սա ևս մեծ չափանիշ էր: Սա մեծ ակումբ է` մեծ պատմությամբ:
Արդյոք «Շերիֆ» տեղափոխությունս ետ քա՞յլ կարելի է համարել. շատ ուժեղ ակումբներում եմ խաղացել: Չեմ համարում, որ ետ քայլ եմ կատարել: Երբեմն կարող եք ետ քայլ կատարել` երկու քայլ առաջ գնալու համար: Եթե նման քայլ ես կատարել, ուրեմն դրա կարիքը եղել է: «Բեշիքթաշում» ես խաղաժամանակ չէի ստանում, եկել եմ այստեղ, որպեսզի ավելի շատ խաղամ ու օգնեմ թիմին:
Մարզչական շտաբի աշխատանքն ինձ շատ դուր եկավ: Մարզիչի ֆուտբոլային փիլիսոփայությունն ինձ հարազատ է: Նա ցանկանում է հարձակողական ֆուտբոլ խաղալ, գնդակի վերահսկմամբ: Ամեն ինչ լավ է»,- ասել է Օզբիլիսը:
Լրագրողը նաև նշել է, որ Տիրասպոլում հայկական մեծ համայնք կա ու նրանք արդեն, իհարկե, գիտեն Օզբիլիսի տեղափոխության մասին և շատ ուրախ են դրա համար.
«Ինձ համար ևս շատ ուրախալի է լինել այստեղ: Ցանկանում եմ ,որ բոլորս միասին ավելի շատ ուրախանալու առիթներ ունենանք, ավելի շատ հաղթանակներ տոնենք»,- եզրափակել է իր խոսքը Օզբիլիսը:
Մանրամասները` «Շերիֆի» պաշտոնական կայքի ներկայացրած տեսանյութում.


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...