Գիտնականները պարզել են տղամարդկանց եւ կանանց ընկերության տարբերությունը
Տղամարդիկ եւ կանայք տարբեր կերպ են ընկերական հարաբերություններ պահպանում,– այսպիսի հետեւություն են արել Օքսֆորդի համալսարանի գիտնականնները, գրում է Guardian-ը։
Գիտնականները խնդրել են բարձր դասարանների երեսուն աշակերտների կազմել իրենց ընկերների ցուցակը եւ նշել, թե որքան մտերիմ են եղել իրենց հարաբերությունները։ Հետազոտությունից չորս ամիս անց գիտափորձի մասնակիցները ավարտեցին դպրոցը, եւ նրանցից շատերը ցրվեցին տարբեր քաղաքներով։ Ավելի ուշ՝ առաջին հարցումից 9 եւ 18 ամիս հետո, երիտասարդներին խնդրել են առաջին անգամվա նման նշել տվյալները։
Պարզվել է, որ հեռավորության վրա ընկերական հարաբերություններ պահպանելու համար, աղջիկներին բավական է պարբերաբար խոսել հեռախոսով, իսկ այ տղամարդիկ, բառիս բուն իմաստով, նախընտրում են գործը խոսքից. որպեսզի ընկերներ մնան, նրանք պետք է ինչ որ բան միասին անեն, օրինակ՝ միասին գնան ֆուտբոլ նայելու կամ փաբ,– ասվում է հոդվածի մեջ։
Հետազոտության ղեկավար Ռոբին Դանբարի խոսքերով՝ արդյունքները ցույց են տալիս, որ ընկերության վրա լրջորեն ազդում են գենդերային տարբերությունները։ «Հնարավոր է, որ հենց այդ պատճառով կանանց մոտ կապերը մոտ ընկերների հետ ավելի սերտ են, եւ նրանք այդքան հիվանդագին են արձագանքում հարաբերությունների խզմանը»,– գիտնականի խոսքերն է մեջբերում Guardian-ը։ Ի տարբերություն կանանց, տղամարդիկ ավելի հանգիստ են վերաբերվում ընկերությանը։ «Նրանք ունեն իրենց շրջապատը, որտեղ հիմնականում չորս հոգով են լինում։ Եթե տղամարդը հեռանում է ընկերներից, ապա, ինչպես ասում են՝ «աչքից հեռու, սրտից հեռու»։ Նա պարզապես նոր ընկերներ կգտնի»,– ասում է Դանբարը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ