Նոր սկանդալ Ադրբեջանում. ադրբեջանական ֆինանսավորմամբ անցկացվող ցուցահանդեսում ներկայացվել է Ստեփանակերտում արտադրվող կոնյակը
Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «ՊրոդԷքսպո-2018»-ի ժամանակ, որի գլխավոր հովանավորն է հանդիսացել Ադրբեջանի կառավարությունը, ներկայացվել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ի արտադրության կոնյակը, ինչը զայրույթ է առաջացրել Բաքվում:
Այս թեմայով ադրբեջանական լրատվամիջոցներում մի շարք հրապարակումներ եղան, և լրագրողները պարզաբանումների համար դիմեցին նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարություն, որտեղից հայտնեցին, իբր հայկական կողմը խաբեության միջոցով է կարողացել ցուցահանդեսում ներգրավել արցախյան կոնյակը՝ ներկայացնելով այն իբրև Հայաստանի Սյունիքի շրջանում գրանցված ընկերության արտադրանք: Ադրբեջանի նախարարությունից նաև հայտնել են, որ իրենց հաջողվել է կանխել արցախյան կոնյակի ցուցադրությունը:
Հետաքրքիրը նաև այն է, որ բացի «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ի արտադրանքից հիշյալ ցուցահանդեսին ներկայացվել է նաև «ԱրցախԲիո» ապրանքանիշը, որը ցուցադրվել է առանց որևէ խոչընդոտների:
zham.am


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...