Ֆուտբոլի աշխարհի գավաթը Երեւանում է (Տեսանյութ)
ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում է։ Գավաթը Հայաստան է բերել Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ․ աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն։ Փետրվարի 7-ին Երեւանում ցուցադրվում է «Մունդիալների» գավաթը։
2006-ից ՖԻՖԱ-ն յուրաքանչյուր ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ կազմակերպում է ամենանշանավոր գավաթի միջազգային շրջագայությունը։ Այս տարի գավաթը կլինի 50 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ 24 երկրներում գավաթը կլինի առաջին անգամ։ Երեւանում աշխարհի առաջնության գավաթի շրջագայությունը կմեկնարկի մամուլի ասուլիսով, որի մասնակիցները գավաթը տեսնելու եւ կազմակերպիչներին շրջագայության վերաբերյալ հարցեր ուղղելու բացառիկ հնարավորություն կունենան:
Ասուլիսին կհաջորդի գավաթի հանրային ցուցադրությունը, որը տեղի կունենա փետրվարի 7-ին` ժամը 16:00-17:00-ը, Ազատության հրապարակում եւ բաց կլինի բոլոր ցանկացողների համար: Գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:
Գավաթի երեւանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ Հայաստանի նախագահը գավաթը կընդունի Քրիստիան Կարամբյոյից։ Աշխարհի առաջնության գավաթի չորրորդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչեւ մայիս ամիսը այն կլինի 91 քաղաքներում՝ անցնելով ավելի քան 126 000 կմ: Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության հովանավորն է «Կոկա Կոլա» ընկերությունը։
NEWS.am SPORT


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...