Հայտնաբերվել է 4 հազար 400 տարվա դամբարան
Եգիպտոսում, Գիզայի բուրգերի համալիրի մոտակայքում հայտնաբերել են 4 հազար 400 տարվա դամբարան, տեղեկացնում է եգիպտական Ahram-ը:
«Սա 2018-ին արված առաջին հայտնագործությունն է»,- ասել է Եգիպտոսի կառավարության ներկայացուցիչը:
Դամբարանը գտնվում է Հին թագավորության (2686-2181) դամբարանադաշտում: Ենթադրվում է, որ դամբարանը պատկանում է Հեթփետ անունով բարձրաստիճան քրմուհու: Նա բավական մոտ է եղել թագավորական ընտանիքին՝ 5-րդ արքայատան (2504-2347) կառավարման տարիներին:
Դամբարանը կառուցված է կավե աղյուսից, իսկ պատերը ծածկված են լավ պահպանված նկարներով: Հեթփեթը նկարներով հետեւում է որսի եւ ձկնորսության տեսարաններին, ինպես նաեւ ընծաներ է ընդունում երեխաքներից:
Քրմուհու արձանը հնագետները չեն հայտնաբերել:
Պատերին առկա են նաեւ միրգ հավաքող կապիկների նկարներ: Կապիկները Եգիպտոսում տարածված ընտանի կենդանիներ էին:
Հետաքրքիրն այն է, որ դամբարանում չի գտնվել քրմուհու մումիան, ենթադրվում է, որ նա ունի նաեւ մեկ այլ դամբարան, որտեղ եւ գտնվում է մումիան ու արձանը:
Top-News.am


















































Եգիպտոսի նախագահը խստացնում է սոցցանցերի վերահսկողությունը
Եգիպտոսում հազվագյուտ ոսկե մետաղադրամներ են հայտնաբերվել
Եգիպտական իշխանությունները երկարաձգել են արտակարգ դրությունը
Գտնվել է Թութանհամոնի 12-ամյա խորհրդավոր կնոջ գերեզմանը
Եգիպտոսում այսօր նախագահական ընտրություններ են
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ