Իրանագիտությունը ծանր կորուստ կրեց
Հայաստանի իրանագիտությունը ծանր կորուստ կրեց: Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո երկրային կյանքից անժամանակ հեռացավ Հայաստանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դոցենտ, գիտությունների թեկնածու, սիրված եւ բազմափորձ դասախոս Լուսյա Վառլամի Ղազարյանը:
Նա հսկայածավալ ներդրում ունի Հայաստանում իրանագիտության զարգացման գործում: «Պարսկերենի եւ հայերենի բայական համակարգերի զուգադրական քննություն» գիտական աշխատության հեղինակն է:
Նա 2000 թվականից դասախոսել է պետհամալսարանում, պատրաստելով բազմաթիվ մասնագետներ:
Լուսյա Ղազարյանը լուրջ ներդրում ունի պարսից լեզվի տեսական քերականության, պարսկերենի բառագիտության, դասական պարսկերեն բնագրերի եւ աղբյուրների ուսումնասիրման բնագավառներում:
Նա հսկայածավալ աշխատանք ունի նաեւ համեմատական լեզվաբանության, ինչպես նաեւ իրանական բարբառագիտության՝ մերձկասպյան լեզուների եւ բարբառների ուսումնասիրման ոլորտներում:
Լուսյա Ղազարյանն է հեղինակել Հայաստանի դպրոցների համար նախատեսված պարսկերենի դասագրքերը:
Բազմափորձ մասնագետի, սիրված դասախոսի եւ լավ մարդու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում, իսկ նրա հեղինակած աշխատություններով եւ գրքերով դեռ կկրթվեն բազմաթիվ իրանագետներ:
Top-News.am-ը ցավակցում է Լուսյա Ղազարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին եւ բարեկամներին:
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 3-ին ժամը 18-ից Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Մեմորիալ» սգո սրահում:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ