Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում առգրավվել է ՀՀ-ից ներմուծված 1 տոննա խեցգետին
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը թույլ չի տվել երկիր ներմուծել Հայաստանից Մոսկվա ուղարկված մեկ տոննա կենդանի խեցգետինը, գրում է mskagency.ru-ն՝ հղում անելով ծառայության տարածած մամուլի հաղորդագրությանը:
Հայտնի է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում խեցգետինների խմբաքանակը չի ձևակերպվել, ապրանքն ունեցել է անասնաբուժական համապատասխան վկայագիր՝ տրված սույն թվականի հունվարի 25-ին:
Ըստ ռուսական կողմի՝ ներմուծման ժամանակ խախտված է եղել ապրանքի բեռի փաթեթավորումը, ինչպես նաև վկայագրում նշված ամսաթիվը չի համապատասխանել ապրանքի պիտակների վրա նշված ամսաթվին: Արդյունքում ապրանքն առգրավվել է:
Անցյալ տարվա նոյեմբեր ամսին էլ Ռոստովում 21 տոննա հայկական լոլիկ էր ոչնչացվել, քանի որ մասնագիտացված լաբորատորիայում նմուշառված գյուղմթերքում հայտնաբերվել էր կարանտինային վտանգավոր՝ վնասատու հարավամերիկյան ցեց:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...