Իրավապաշտպան կազմակերպություններն Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ քննադատական զեկույց են ուղարկել ՄԱԿ-ին
Իրավապաշտպան կազմակերպությունները՝ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը, Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունը (International Partnership For Human Rights ) եւ Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը, համատեղ զեկույց են ուղարկել ՄԱԿ-ի՝ խոշտանգումների դեմ կոմիտե:
Ինչպես հաղորդում է contact.az-ը, զեկույցում խոսվում է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների իրավիճակի մասին: Զեկույցում նշված է քաղբանտարկյալների թիվը, ինչպես նաեւ նրանց մեծ մասի ձերբակալության, դատաքննության եւ դատապարտման քաղաքական դրդապատճառները: Զեկույցում ներկայացված են նաեւ Նարդարանում և Գոբուստանի բանտում խոշտանգումների ու սպանությունների փաստերը եւ բանտարկյալների՝ այլ վայրերում մահվան դեպքերը:
Զեկույցում նշված են Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձնաց բացահայտմանն ուղղված օպերացիայի ընթացքում զոհվածների անունները: Զեկույցում այս հանցագործությունները հետաքննելու պահանջ է ներկայացված:
Զեկույցը տեղեկություններ է պարունակում նաեւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ հալածանքների, քաղաքացիներին մասնագիտական իրավական պաշտպանությունից զրկելու մասին, նշվում են նաեւ այն փաստաբանների անունները, որոնք համարձակություն են ունեցել պաշտպանել քաղբանտարկյալներին, ինչի համար հեռացվել են Փաստաբանների կոլեգիայից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...