Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ ընդդիմության ճգնաժամի և քաղաքական համակարգի կայացման խնդիրները պետք է դառնան քաղաքական ու հանրային հրապարակային քննարկման առարկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՝ պատասխանելով պատգամավոր Էդգար Առաքելյանի հարցին։
Պատգամավորն առաջարկել է ընդդիմության գործունեությանը տալ ինստիտուցիոնալ քաղաքական գնահատական՝ ներկայացնելով նաև արտաքին ազդեցության վերաբերյալ իր պնդումները։
Փաշինյանը նշել է, որ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց են տվել այն խնդիրը, որը պայմանականորեն անվանում են ընդդիմության ճգնաժամ։ Միաժամանակ, նա հարցադրել է այդ խնդրի լուծմանը Կառավարության մասնակցության հնարավորությունը։
«Իսկ ի՞նչ պիտի անի Կառավարությունն այդ հարցում։ Ըստ էության՝ բացի բարձրաձայնելուց, որևէ բան անել, թերևս, չի կարող։ Կարծում եմ՝ պետք է հանրային և քաղաքական քննարկում լինի այս թեմայով։ Բնականաբար, հրապարակային քննարկում»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ քաղաքական գնահատականների փուլը ևս կգա։ Նա այդ համատեքստում հիշատակել է ընթացիկ քրեական գործերը, ընտրակաշառքների վերաբերյալ վարույթներն ու ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները՝ նշելով, որ դրանց արդյունքներով հնարավոր կլինի ամփոփել տեղի ունեցածն ու գնահատականներ հնչեցնել։
Առաքելյանը լրացուցիչ հարցով հետաքրքրվել է նաև ընդդիմության գործունեության վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորությամբ։
Փաշինյանն արձագանքել է՝ որքան իրեն հայտնի է, ընթացիկ քրեական գործերի առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ձևավորելու սահմանափակումներ կան։
Անդրադառնալով խնդրի ավելի լայն պատճառներին՝ վարչապետը քաղաքական համակարգի չկայացումը կապել է նաև հակամարտության և դրա ընկալման հետ։
«Պետության համար կարևոր է քաղաքական համակարգի կայացումը։ Եվ մենք պետք է հասկանանք՝ ինչո՞ւ չի կայացել Հայաստանում քաղաքական համակարգը։ Իմ կարծիքով՝ քաղաքական համակարգը չի կայացել և չի կայանում նաև կոնֆլիկտի, դրա ընկալման և առկայության պայմաններում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այդ պատճառահետևանքային կապերը ներկայացնելու համար ավելի երկար քննարկում է անհրաժեշտ։

















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում