ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ նոր պատերազմի հնարավորության մասին. WSJ
ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ կարճատև և ինտենսիվ պատերազմի մասին՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։
The Wall Street Journal (WSJ)-ը՝ իրավիճակին ծանոթ պաշտոնյաներին հղում անելով, գրում է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ու ռազմական ուղիներով տարածաշրջանի երկրներին կոչ է արել պատրաստ լինել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ինտենսիվ ռազմական գործողությունների նոր փուլին։
Աղբյուրների խոսքով ՝ լուրջ էսկալացիայի վտանգ կա, որի օգնությամբ ԱՄՆ-ը մտադիր է թուլացնել Թեհրանի ներուժը և նրան մղել բանակցությունների:
WSJ-ի տվյալներով՝ ամերիկացի զինվորականներն արդեն տարածաշրջան են տեղափոխում Patriot հակաօդային պաշտպանության համակարգը և համալրում զինամթերքի պաշարները։ Հաջորդ ամիս Մերձավոր Արևելքում 20 ռազմանավերից բաղկացած խմբավորմանը կմիանան լրացուցիչ ավիակիր հարվածային խումբը և ծովային հետևակի ստորաբաժանումը:
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ վերահաստատելով, որ «բոլոր տարբերակները մնում են սեղանին»։ Թեհրանն ավելի վաղ զգուշացրել էր, որ հարձակման դեպքում կպատասխանի՝ հարվածելով տարածաշրջանում գտնվող թիրախներին։

















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կերկարաձգվեն մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման ժամկետները
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին
Արման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում