ԵՄ դատախազները դեռ հարցեր ունեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Pfizergate-ի գործով
Եվրոպական հանրային դատախազությունը (EPPO) շարունակում է հետաքննել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Pfizer ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բուրլայի միջև COVID-19 պատվաստանյութերի գնման շուրջ բանակցությունները։ POLITICO-ի հաղորդմամբ՝ հետաքննության շրջանակում ֆոն դեր Լայենը դեռ անձամբ ցուցմունք չի տվել դատախազությանը։
2024 թվականին EPPO-ն իր վարույթ է վերցրել Բելգիայում սկսված հետաքննությունը, որն առնչվում է պատվաստանյութերի ձեռքբերման բանակցությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումներին։ Իրավական փաստաթղթերի համաձայն՝ քննվում են պաշտոնեական լիազորություններին միջամտության, SMS հաղորդագրությունների ոչնչացման, կոռուպցիայի և շահերի բախման վերաբերյալ կասկածները։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Ռենիեն հայտարարել է, որ կառույցը լայնորեն համագործակցել է դատախազության հետ, իսկ ֆոն դեր Լայենը պատրաստակամ է պատասխանել առկա հարցերին՝ իր պարտականությունների և ժամանակի հնարավորությունների սահմաններում։
EPPO-ի հեռացող գլխավոր դատախազ Լաուրա Կոդրուցա Կյովեշին POLITICO-ին տված հարցազրույցում նշել է, որ որոշ քաղաքական գործիչներ իրենց օրենքից վեր են համարում։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ ֆինանսավորման պակասը, իրավական դաշտի վերանայման ձգձգումները և բյուրոկրատական խոչընդոտները կարող են թուլացնել կառույցի անկախությունն ու արդյունավետությունը։
Կյովեշին, որի յոթնամյա պաշտոնավարումն ավարտվում է ուրբաթ օրը, ընդգծել է, որ դատախազությունը պետք է շարունակի իր աշխատանքը՝ անկախ քաղաքական իրավիճակից և ընտրություններից։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին