Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում Հիացած ենք տեսնել, թե ուր է հասել Հայաստանը. Սաուդյան Արաբիայի արքայազն Տեղեկատվություն` Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ Լամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում Լամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում Իսպանիայում գնացքների բախումից առնվազն 10 մարդ է զոհվել Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews Մեկ շաբաթում նավթի արտահանումից՝ ռեկորդային 2,76 մլրդ դոլար. Bloomberg Ռուսաստանին պետք է ամբողջ Ուկրաինան. Սիկորսկի Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Ազգային ժողովում բացվել է Փոքրիկ հոգու վիճակ խորագրով ցուցահանդես (տեսանյութ) Ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակումՀիացած ենք տեսնել, թե ուր է հասել Հայաստանը. Սաուդյան Արաբիայի արքայազնՏեղեկատվություն` Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալԼամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնումԼամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնումԻսպանիայում գնացքների բախումից առնվազն 10 մարդ է զոհվել Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. EuronewsՄեկ շաբաթում նավթի արտահանումից՝ ռեկորդային 2,76 մլրդ դոլար. BloombergՌուսաստանին պետք է ամբողջ Ուկրաինան. ՍիկորսկիԱզգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունըԱզգային ժողովում բացվել է Փոքրիկ հոգու վիճակ խորագրով ցուցահանդես (տեսանյութ)Ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ Իսրայելում կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնություն չկաՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԷդգար Առաքելյանը ստանձնեց պատգամավորի լիազորություններըԵՄ դատախազները դեռ հարցեր ունեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Pfizergate-ի գործովՄենք մեր վերաբերմունքը չենք փոխելու և մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. ՄիրզոյանԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծըԺոզե Մոուրինյուն կողմ է Մակ Ալիստերի տրանսֆերինՊատրաստ ենք համատեղ ջանքերով առավել խորացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետինՀայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվելՀայաստանն ու Սլովենիան ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել (տեսագրություն)Գործուն զղջալու հնարավորության պահպանումը նշանակում է չհասկանալ ընտանեկան բռնության բնույթը․ ՆԳ նախարարԻսրայելում քվեների կեսից ավելիի հաշվարկից հետո առաջատարը Նեթանյահուի դաշինքն էԱրսենալն ավարտեց ելույթները այս մրցաշարումՊատգամավոր Եսթեր Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել․ մանդատը կստանա Էդգար ԱռաքելյանըԸնտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասինՈստիկանները 9 կգ կանեփի չորացված զանգված են հայտնաբերել․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹրամփը հույս ունի «շատ շուտով» հանդիպել Պուտինի եւ Զելենսկու հետԿարծում եք, որ արժանի՞ եք կրել Մանչեսթեր Յունայթեդի մարզաշապիկը. Ուեյն ՌունիՄաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրի իրավունքՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»Դեռևս լուսծումներ չեն ստացել Պաշտպանի կողմից բազմիցս տարբեր ձևաչափերով բարձրաձայնվող խնդիրներըՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթացքի մեջ է Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՀայկական հագուստը ԵՄ շուկայում․ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,2 տոկոսով (տեսանյութ)Հարթավանի մանկապարտեզի շինարարությունն ավարտական փուլում է․ ԽուդաթյանԲարությունն ու հոգատարությունը դրսևորվում են ոչ միայն խոսքերով, այլև միասին անցկացրած ջերմ պահերովԻսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան վճիռ է կայացրելԿոտրել են Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Մբապեն պաշտոնապես ներողություն է խնդրել իր անզգույշ կատակի համարՄուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ՀայաստանումՆոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցումԷրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին Թրամփը չի բացառել, որ Վենեսուելան դառնա ԱՄՆ 51- րդ նահանգըԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՄթնոլորտում եռապատկվել է CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում Սիմֆոնիկ Եվրոպա համերգի համարՈւշ երեկոյան՝ կարճատեւ անձրեւ
Քաղաքականություն

Ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։ Նախաձեռնությունը ներկայացրել է համահեղինակ Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։

Նախագծերի լրամշակված փաթեթով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը որպես պաշտպանության միջոցի տեսակ՝ նկատի ունենալով, որ այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանական միջոցառումների իրականացում, սահմանափակումների կիրառում, այլ ենթադրում է բռնություն գործադրած անձի նախազգուշացումը ոստիկանության ծառայողի կողմից։ Առաջարկվում է բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելը դարձնել պարտադիր բոլոր պայմաններում, ոչ միայն պաշտպանական որոշման, այլ նաև անհետաձգելի միջամտության որոշման կայացման պարագայում։ Նախատեսվում է, որ անհետաձգելի միջամտության որոշումը կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ ընտանիքի անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում կիրառվել է մեկից ավելի անգամ բռնություն։ Հստակեցվում է, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ մտնելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը։ Սահմանվում է, որ ահազանգի հիման վրա լիազորություններն իրականացնելիս ոստիկանության ծառայողը պարտավոր է օգտագործել շարժական տեսանկարահանող կամ լուսանկարող տեխնիկական միջոցներ: Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում ընտանիքում և կենցաղային հարաբերություններում մարդու դեմ ուղղվող հանցագործությունները նախատեսել առանձին գլուխներով և դրանց համար սահմանել ավելի ծանր պատիժ, քան ներկայում է։ Ընդլայնվում է ընտանիքի անդամի կողմից ֆիզիկական և հոգեկան ներգործության հանցակազմը։ Առաջարկվում է ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում բացառել քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով։ Այս կետերից բացի մշակվել են փաթեթի շատ այլ դրույթներ։

Զարուհի Բաթոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կարևորելով փաթեթի ընդունման անհրաժեշտությունը։

Հարակից զեկույցում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է օրենսդրական նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնվել է լայնածավալ արշավ ընտանեկան բռնության մասով, և օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այդ նախաձեռնության շրջանակում։ Նախարարը նշել է, որ Կառավարությունը փորձել է հնարավորինս օժանդակել այս նախաձեռնությանը։ Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Կառավարության կարծիքը փաթեթի վերաբերյալ դրական է, ներկայացված առաջարկները վերաբերել են փաթեթի կատարելագործմանը։ Նախարարը ներկայացրել է մի շարք վիճակագրական տվյալներ, որոնք փաստում են, որ նախազգուշացումներից հետո ևս բռնության դեպքերը կրկնվել են։

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորները՝ փաստելով, որ որոշ ընտանիքներում, իսկապես, կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։

Ելույթ ունենալով՝ Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է շտապողականություն չդրսևորել և հիմնովին լրամշակել օրենսդրական փաթեթը, որում, ըստ իրենց, առկա են իրավական անհստակություններ և վիճահարույց դրույթներ։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը խմբակցության անունից ելույթ ունենալով՝ նշել է, որ մեր երկրում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ծառայությունների առկայությանը։ Ըստ նրա՝ աշխատանք չի տարվում բռնություն գործադրած անձանց հետ փոխելու համար նրանց վարքագիծը։ Նա բացասական է գնահատել քննարկվող փաթեթը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն իր ելույթում նշել է, որ փաթեթը վերաբերում է ընտանիքի անդամների պաշտպանվածությանը և առողջ մթնոլորտին։ «Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները կոչված են ավելի արդյունավետ դարձնելու պաշտպանված միջոցների կիրառումը, հստակեցնելու պետական մարմինների արագ արձագանքման մեխանիզմերը և ապահովելու, որ մեր հասարակության մեջ որևէ մեկն իրեն չպաշտպանված չզգա»,- նշել է նա՝ բոլոր գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել օրենսդրական փաթեթին։

Եզրափակիչ ելույթներում հիմնական և հարակից զեկուցողները վերստին ընդգծել են փաթեթի՝ օր առաջ ընդունման անհրաժեշտությունը, որը, ինչպես նշել է Զարուհի Բաթոյանը, կարող է կյանքեր և ճակատագրեր փրկել։

Քվեարկության արդյունքում հարցն ընդունվել է առաջին ընթերցմամբ։