Լամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում
Կատալոնական «Բարսելոնայի» 19-ամյա հարձակվող Լամին Յամալի հայրը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում։
Ինչպես հաղորդում է El Español-ը, միջադեպը տեղի է ունեցել Բարսելոնայի օդանավակայանի սրճարանային գոտում։ Մունիր Նասրաուին իր բաճկոնը թողել է չթույլատրված վայրում, ինչի համար նկատողություն է ստացել հաստատության աշխատակցուհուց։
Աղբյուրի տեղեկություններով՝ նկատողությունը տղամարդու մոտ ագրեսիայի պոռթկում է առաջացրել. կողմերի միջև բառակռիվ է սկսվել, որի թեժ պահին ֆուտբոլիստի հայրը թքել է աղջկա դեմքին։ Վիրավորված մատուցողուհուն փորձել է պաշտպանել օդանավակայանի այցելուներից մեկը, սակայն Նասրաուին հարձակվել է նաև նրա վրա՝ վերցնելով աթոռն ու փորձելով այն նետել միջամտած տղամարդու ուղղությամբ։
Սա վերջին օրերին Յամալի հոր մասնակցությամբ արդեն երկրորդ աղմկահարույց միջադեպն է։
Նախորդ գիշեր Լոնդոնում Նասրաուին քաշքշուկ էր սարքել «Լոնդոն Պալադիում» թատրոնի մոտակայքում՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ավարտից անմիջապես հետո։ Ֆուտբոլիստի հայրը Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինի աչքի առաջ քիչ էր մնացել կոտրեր ռուսական պատվիրակության օպերատորի սմարթֆոնը։

















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...