Քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը (տեսանյութ)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախաձեռնությամբ, այսօր ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում, տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների պետերը, Երևան քաղաքի դատախազը, գլխավոր դատախազի խորհրդականներն ու օգնականները, ինչպես նաև Դատախազության աշխատակազմի Իրավաբանական բաժնի ներկայացուցիչները։
Մասնագիտական երկխոսության թեման «Մեղադրանքի արդյունավետ պաշտպանությունը դատարանում. ամերիկյան և հայաստանյան փորձ»-ն էր։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում կարևորել է նման ձևաչափով մասնագիտական երկխոսությունների անցկացումը և ընդգծել տարբեր իրավական համակարգերի միջև մասնագիտական փորձի փոխանակման նշանակությունը՝ դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման համատեքստում։
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանը ներկայացրել է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Կալիֆոռնիա նահանգում, մեղադրանքի պաշտպանության և դատական գործընթացում դատախազի դերի վերաբերյալ առկա մոտեցումները։
Քննարկման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել հայաստանյան և ամերիկյան իրավական համակարգերում դատախազների մասնագիտական աշխատանքի առանձնահատկություններին, դատարանում մեղադրանքի պաշտպանության մարտահրավերներին, դատավարական հմտություններին և մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման անհրաժեշտությանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ևս Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ Երևանում տեղի էր ունեցել «Դատավարական էթիկա» խորագրով մասնագիտական երկխոսություն, որը կազմակերպել էր Գլխավոր դատախազությունը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառումների շրջանակում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...