Լեւոն Ջուլֆալակյան. Հայաստանի առաջնությանը չի մասնակցի միայն Արթուր Ալեքսանյանը
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են հունվարի 28-ին կայանալիք Հայաստանի առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պատմել է, որ առաջնությանը մասնակցելու են բոլոր ըմբիշները՝ բացառությամբ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի:
«Առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որը առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիեւում կայանալիք միջազգային մրցաշարին:
Միանշանակ, շատ ուրախալի է, որ պարտերը վերադարձրել են ըմբշամարտ: Ես բազմիցս նշել եմ, որ առանց այդ դրության մեր մարզաձեւը սումոյի էր նմանվել: Ոչ միայն մեր, այլեւ մյուս բոլոր բարձրակարգ ըմբիշների համար այդ դրության վերադարձը կարեւոր էր:
Հունվարից ուժի մեջ են մտել նոր կանոնները, եւ մենք էլ Հայաստանի առաջնությունը հենց այդ կանոններով ենք անցկացնելու, այսինքն՝ կշռման արարողություն եւ մրցում նույն օրը: Նոր կանոնների մեջ շատ հարցեր ու բացեր կան: Թերությունները շատ են: Օրինակ ըմբիշին տալիս են նկատողություն, մրցակցի օգտին գրանցվում է 1 միավոր, եւ դա էլ բավական չէ, կանոնները խախտողին ծնկած դրություն են նստացնում: Բայց քանի որ այս օրենքները դեռեւս մշակման փուլ են անցնում եւ հիմա դրանք ավելի շատ փորձնական են, հույս ունենք, որ կշտկվեն»,- Լեւոն Ջուլֆալակյանի խոսքը մեջբերում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը տեղի կունենա նախկին «Միկա» մարզադահլիճում եւ կմեկնարկի ժամը 10:30-ից:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...