Բուդապեշտն արտաքսում է ռուս 10 դիվանագետի, Մոսկվան՝ խոստանում պատասխանել
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանին տեղեկացրել են, որ ռուսական առաքելության 10 անդամներ «Հունգարիայում զբաղվել են գործունեությամբ, որն անընդունելի է դիվանագետների համար՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի»։
Այդ պատճառով նշված անձինք պետք է լքեն երկիրը, հայտարարել է Անիտա Օրբանը։ «Այս որոշումը պաշտպանում է Հունգարիայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Այն չի ենթադրում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։ Հունգարիան մտադիր է շարունակել անհրաժեշտ երկխոսությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ կանոնների պահպանման վրա»,- գրել է ԱԳ նախարարը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն պետական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Մոսկվան պատասխան քայլ կձեռնարկի Հունգարիայից 10 դիվանագետների արտաքսման համար։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ